Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական նոր ավտոբուսներն այսօրվանից կսպասարկեն երևանցիներին

Մարտ 24,2012 16:03

Մարտի 24-ին Հանրապետության հրապարակից մայրաքաղաքի վերգետնյա ուղևորատար տրասպորտի երթուղիներ դուրս եկան Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ներկրված ավտոբուսների առաջին փուլով նախատեսված խմբաքանակը: Ավտոբուսները Երևան են ներկրվել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 2010թ. ապրիլին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

 Ավտոբուսների երթուղիներ մտնելու Հանրապետության հրապարակում կազմակերպված պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսայանը, ով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ` ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մին Վենի հետ միասին, որպես առաջին ուղևորներ շրջել ու ծանոթացել են ավտոբուսներում ուղևորների համար առկա հարմարություններին և գանահատել ավտոբուսի հնարավորությունները:

Ընդհանուր 45 ուղևոր տեղատարողությամբ 22 նստատեղով «Հայեր-բաս» մակնիշի  ավտոբուսները համալրված են տեխնիկապես հագեցած սարքավորումներով և օդափոխության  համակարգերով: Երևաի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության նախագահին զեկուցել է, որ նախատեսվում է նոր ավտոբուսների մի մասը մինչև տարեվերջ կահավորել սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով:

Հանրապետության նախագահի հետ կարճ շրջայցից հետո Երևանի քաղաքապետը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում կիսվելով իր տպավորություններով նշել է, որ ավտոբուսները հարմարավետ են ինչպես քաղաքացիների սպասարկման տեսանկյունից, այնպես էլ մայրաքաղաքի երթևեկության համար:

«Հուսով եմ` երևանցիները սիրով կօգտվեն այս ավտոբուսներից և խնամքով կվերաբերվեն, որպեսզի դրանք երկար ծառայեն մեր քաղաքին»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետն արդեն երթուղի դուրս եկած նոր ավտոբուսներից մեկին մայրաքաղաքի կանգառներից մեկում դիմավորել է նաև որպես ուղևոր և մեկ անգամ էլ շրջել ավտոբուսով` ուղևորների հետ, գնահատելու առկա հարմարություններն ու լսելու երևանցիների կարծիքները:

Տարոն Մարգարյանի հանձնարարականով նոր ավտոբուսներն առաջին օրը կսպասարկեն անվճար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031