Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության նպատակներից մեկը խնայողությունների հավաքագրումը խթանող միջավայրի ստեղծումն է

Մարտ 24,2012 15:25

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «ՀՀ անկախ տնտեսության 20 տարիները» խորագրով կոնֆերանսին: Կառավարության ղեկավարը հանդես է եկել «Հետճգնաժամային տնտեսական քաղաքականության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով դասախոսությամբ՝ ներկայացրել ճգնաժամի արմատները, դրանց դրսևորումներն ու հնարավոր լուծումները:

Վարչապետը նշել է, որ այսօր առաջնային նպատակներից մեկը խնայողությունների հավաքագրումը խթանող միջավայրի ստեղծումն է: «Այդ խնայողություններից գոյացած ֆինանսական միջոցները պետք է ուղղենք տնտեսության զարգացմանը: Մեր կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն այս նպատակն է հետապնդում: Կձևավորվեն կուտակային կենսաթոշակային հիմնադրամներ, որտեղ քաղաքացիներն այսօր կկուտակեն խնայողությունները` իրենց ապագայի համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով` ներքին ֆինանսական պահանջարկն արտաքին փոխառությունների հաշվին ապահովելը խիստ վտանգավոր է, դրա համար էլ անհրաժեշտ է ստեղծել տնտեսության զարգացման ներքին հիմքերը, ինչը ժամանակի խնդիր է: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր պետությունները պետք է զարգանան հավասարաչափ` «ֆինանսների վերաբաշխումը հարուստներից դեպի աղքատներ» սկզբունքով, ինչն անհավասարությունը վերացնելու գլխավոր նախապայմանն է: «Համաշխարհային տնտեսությունը ներկայում բնութագրվում է փոխկապակացվածությամբ: Փուլ առ փուլ մաքսային սահմանափակումները պետք է վերանան, տեղի ունենա առևտրի ազատականացում և համաշխարհային տնտեսության միասնական շուկաների ձևավորում»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, համալրելով իր կազմը, հետևում է, որպեսզի պետությունները ձգտեն միասնական կանոնների կազմմանը, որպեսզի ինտեգրման քաղաքականությունն ընթանա բնականոն կերպով:

Կոնֆերանսի նպատակն է նպաստել ուսանողների գիտական գործունեության, ինչպես նաև տնտեսագիտական և վերլուծական դատողության զարգացմանը:  Կոնֆերանսին մասնակցում են 100-ից ավելի ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031