Իսրայելի «Բեյթար» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Նենադ Սավիչն իրեն դրսեւորել կարողացել է ոչ միայն խաղադաշտում, այլեւ` թմրաբիզնեսում:
AP գործակալության հաղորդմամբ, սերբ ֆուտբոլիստը, որը ժամանակին կրել է նաեւ Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի համազգեստը, դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Ցյուրիխի դատարանն ապացուցել է, որ նա 2008 թվականի վերջերին մասնակից է եղել 1,2 կգ կոկաինի վաճառքին: Այդ ժամանակ Սավիչը հանդես էր գալիս «Բազելում»: 31-ամյա ֆուտբոլիստն այժմ ստիպված է ավելի շուտ հրաժեշտ տալ իր մարզական կարիերային, քան, հավանաբար, նախատեսում էր:
Հետաքրքիր է, որ «Բեյթար» ակումբը իր խաղացողին դատապարտելու մասին տեղեկացել է լրագրողներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ