Ֆրանսիայի «Ավինյոն» ակումբի տղամարդկանց թիմի վոլեյբոլիստները, տեսնելով, որ մարզական արդյունքներն ակնկալվող ճանաչումը չեն բերում, որոշել են դրան հասնել ինքնատիպ ձեւով:
Թիմի տղաներն իրենց մերկ լուսանկարները տեղադրել են օրացույցում, որը վաճառվում է 12 եվրոյով: Այդ օրացույցները բավականին մեծ պահանջարկ ունեն երիտասարդ ֆրանսուհիների, գերազանցապես` չամուսնացածների շրջանում:
«Ավինյոնը» հանդես է գալիս Ֆրանսիայի լիգայի` նշանակությամբ երկրորդ («B») խմբում եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում` մեկ միավոր զիջելով առաջատարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ