Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեքսի ժամանակ մահացող մարդիկ, ամենաշատախոս կինը եւ այլն. Խոսենք փաստերի լեզվով

Մարտ 24,2012 14:38

Ինչպես նշում է` pattayadailynews.com-ը `«Ամենաերկար համբույրի» մրցույթը անցկացվել է 2011թ.-ին, Սուրբ Վալենտինի օրը Թայլանդում: Մրցույթին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները: Համաձայն մրցույթի պայմանների` զույգերը պետք է կանգնած համբուրվեին և ամենակարևորը պետք է շրթունքները չբաժանվեին ոչ մի վայրկյան: Մասնակիցները չէին կարող քնել, նստել և իրենց բնական պահանջները պետք է բավարարեին միասին` վերահսկողի ներկայությամբ:
Մրցույթին մասնակցում էին 14 զույգ, որոնցից 7-ը գերազանցեցին նախորդ մրցույթի ռեկորդը` 32 ժամ 7 րոպե 14 վայրկյան: Մրցույթը հաղթեց ամուսնական զույգը, ովքեր անդադար համբուրվեցին 46 ժամ 24 րոպե 9 վայրկյան: Նրանց արդյունքը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում և, որպես հաղթողներ` նրանք արժանացան դրամական պարգևի:

Ի սկզբանե սիրված մուլտհերոս Վինի Թուխի անունը եղել է «Էդուարդ արջ» (Edward Bear): «Վինի Թուխի արկածները» գրքի հեղինակ Ալան Մալին իր որդու ծննդյան օրվա առթիվ նրան նվիրել է արջուկ ու քանի որ երեխան դեռեւս չեր կարողանում խոսել, Ալանը արջուկին տվել է Էդուարդ անունը: Երեք տաի անց, երբ նրանք զբոսնելիս են լինում կենդանաբանական այգում, երեխային միանգամից գրավում է Վիննիպեգ անունով մի արջ, ինչի կապակցությամբ Էդուարդ անունով խաղալիքը վերանվանվում է Վինի: Հետագայում եւ ստեղծվում է «Վինի Թուխի արկածները» գիրքը:

Աշխարհում առաջին կինը, ով ստացել է ամուսնական առաջին բրլիանտե մատանին, եղել է Նիդեռլանդների թագուհի Աննա Բուրգունդսկայան` 1477թ.-ին, գերմանիայի թագավոր Մաքսիմիլիանո I-ի կողմից: Հայտնում է kabanik.ru -ն:

Իսկ greenbag.ru կայքի փոխանցմամբ` Մադագասկարի թագուհի Ռանավալոնան հրամայում էր գլխատել իր այն ենթականերին, ովքեր առանց նախապես զգուշացնելու հյուր էին գնում իրեն «երազում» :

Եթե Coca’Colla-ի ողջ արտադրության ծավալը բաժանենք շշերի , ապա մոլորակի յուրաքնչյուր բնակչին կհասնի 1500 շիշ : Ամեն վայրկյանը մեկ աշխարհում սպառվում է 8000 բաժակ Coca’Colla-ի ըմպելիք:

Աշխարհահռչակ Apple ընկերության առաջին լոգոտիպի վրա պատկերված է եղել Իսահակ Նյուտոնը `խնձորենու տակ նստած` խորհրդանշելով իր կողմից հայտնագործած երկիր մոլորակի ձգողականությունը: Նկարի հեղինակը Apple-ի հիմնադիրներից Ռոնալդ Վեյինն է (Ronald Wayne), ի դեպ` եւս մի փաստ, ժամանակին նա իր բաժնետոմսերը վաճառել է Սթիֆ Ջոբսին ու Սթիվ Ոզնյակին ընդհամենը 800 դոլլարով, ինչը այսօր կկազմեր 22մլրդ: Հղումը`copypast.ru-ի:

Ինչպես հաղորդում է advicelady.ru-ն `աշխարհում տարեկան 50 հազար մարդ մահանում է սեքսի ժամանակ: Դրանցից սակայն 25% -ի դեպքում է միայն տղամարդը մահանում իր կնոջ հետ սեռական ակտի ժամանակ, չնայած 75% -ը պատահում է սիրուհու կամ մարմնավաճառի հետ զուգակցելուց: Կանանց մոտ սեքսից մահանալու հավանականությունը 12,5 անգամ ավելի քիչ է տղամարդկանցից: Առաջին հավաստի փաստը` մահ սեքսից արձանագրվել է 1899թ.-::

Թատերական արվեստն իր արմատներով գնում է դեպի խոր հնադար: Անտիկ աշխարհում թատրոնը գործ ուներ մեծ լսարանի հետ, ներկայացումներին հավաքվում էին մինչեւ հարյուր հիսուն հազար հանդիսատես: Հին ներկայացումների գործողությունը սովորաբար ծավալվում էր բնության գրկում` մնալով կարծես բուն կյանքի մի մասը: Հղումը` Յուրի Բորեւ «Գեղագիտւթյուն, էջ 367»:

CD-ները ստեղծվել են հատուկ այնպիսի ձեւով, որ կարողանան հնչեցնեն Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: Նորիո Օգան`ճապոնացի բիզնեսմենը, ով դարձավ Sony ընկերության տնօրենը, առաջարկեց որ 1982թ-ին արտադրվող կոմպակտ CD-ները հնարավորություն ունենան իրենց մեջ տեղավորելու Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: Այդ իսկ պատճառով որոշվեց ստեղծել 12սմ. դիամետրով CD, որով կարելի էր 75 րոպե տեւողությամբ ձայնագրություն անել:

gazeta.aif.ru-ից տեղեկանում ենք` ամենաշատախոս կինն աշխարհում համարվում է ամերիկուհի կոմիկ դերասանուհի Ֆրեն Քերոուն: Րոպեում նա կարող է արտաբերել 585 բառ:

Պատրաստեց՝ Անդրանիկ Ջալալյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031