Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանը հույս ունի, որ ընտրություններին զանգեր, խնդրանքներ չի ստանա (Տեսանյութ)

Մարտ 24,2012 13:30

Մեր երկիրը փոքր է, եւ որքան էլ ոստիկանները, դատախազությունը վստահեցնում են, որ պատրաստ են գնալ յուրաքանչյուր բողոքի հետքերով, խնամի-ծանոթ բարեկամ հարաբերությունները կարող են խափանել գործի օբյեկտիվ քննությունը: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը ասաց, որ իրոք ընտրությունների ժամանակ բոլորը բոլորին հասանելի են դառնում. «Բայց ես կարծում եմ, որ մեր հասարակությունը այնքան գիտակցաբար եւ իրավական տեսանկյունից զարգացած է, որ հաստատապես իր կամքի արտահայտությունը կդրսեւորի՝ անկախ իր բարեկամական կապերից»: Մեր հարցին՝ դուք զանգեր, խնդրանքներ չե՞ք ստանում՝ ոստիկանը հերքեց. «Բացարձակապես: Ես դա օբյեկտիվորեն եմ ասում: Որեւէ նման հանձնարարական եւ խնդրանք չի ստացվել, հուսով եմ՝ չի էլ ստացվի» :

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը ընտրակաշառքների դեմ պայքարի մի ձեւ էր առաջարկում: Ըստ նրա, եթե նույնիսկ մարդն ընտրակաշառք է վերցնում, քվեախցում մենակ է եւ անկախ նրանից, թե ով է իրեն խնդրել՝ կարող է ընտրել նրան, ում ուզում է: Թաթուլ Պետրոսյանի պարզաբանմամբ՝ « Իհարկե ցանկալի չէ, որ կաշառք լինի մեր իրականության մեջ, առավելապես այս համապետական ընտրությունների ժամանակ: Բայց մենք մարդ ենք եւ հասկանալի է, որ օբյեկտիվ իրականության մեջ գուցեեւ նման դեպքեր լինեն: Պարոն Թամազյանը ճիշտ է ասում: Նման դեպքերում անձը մենակ է ինքն իր հետ, քվեախցում նստած եւ գրիչն իր ձեռքին: Անկախ ամեն ազդեցությունից, դա կլինի նյութական թե հոգեբանական ազդեցություն, ինքը մենակ է եւ իր կամքը կարող է  արտահայտել՝ նշելով որեւէ կուսակցության կամ թեկնածուի օգտին»:

Թաթուլ Պետրոսյանն ասաց, որ ինքը կողմնորոշվել է թե ում է ընտրելու, բայց այն չհրապարակեց՝ ասելով, որ գաղտնիք է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031