Երեկ՝ մարտի 23-ին, ոստիկանության Գավառի բաժին է ինքնակամ ներկայացել Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ 17-ամյա Դավիթ Սարդարյանը: Ինչպես Գավառից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ այդ երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ մարտի 19-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երեւանի Գարեգին Նժդեհ հրապարակի մոտակայքում ինքը ավազակային հարձակում է կատարել մոտ 45 տարեկան մի կնոջ նկատմամբ: Երիտասարդը դանակի սպառնալիքով կնոջ վզից հափշտակել է ոսկյա վզնոցը՝ կախազարդով: Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
«Քանի որ տելեւիզորով «02» եմ նայել եւ ինտերնետով կարդացել եմ Շամշյանի նյութերը, թե ինչքան հին գողություններ, հանցագործություններ են բացահայտել ոստիկանները, դաժե 20-21 տարվա հանցագործություններ, մտածեցի՝ եթե հին գողությունները բռնում են, իմ հետեւից էլ կգան, ասեցի՝ հանձնվեմ, դանակն էլ ներկայացնեմ»,- պատմում է երիտասարդը:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ