Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի մասին Գագիկ Մինասյանը կխոսի կես տարի հետո

Մարտ 24,2012 12:20

Առաջիկա ընտրություններն ավելի բարձր մակարդակով է անցնելու: Այսօր «Փաստարկ» ակումբում վստահեցրեց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ որպես օրինակ բերելով Հրազդանում անցկացված ընտրությունները: Անդրադառնալով «Հայաստանի երոպական բարեկամներ» կազմակերպության կողմից իրականացված հարցումներին՝ ասաց, որ արդյունքները Հայաստանում առկա քաղաքական ստաբիլ իրավիճակն են ներկայացրել : Հիշեցնենք, որ հարցված քաղաքացիները իրենց ծանոթ կուսակցություններից առաջնահերթությունը տվել էին նախ ԲՀԿ-ին, հետո՝ ՀՀԿ ին:

Հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ ԲՀԿ-ն հարցվածների շրջանում ավելի նախընտրելի էր, քան ՀՀԿ-ն , պարոն Մինասյանն ասաց, որ պետք է հաշվի առնել, որ հարցումներն անցկացվել են այն ժամանակ, երբ նախընտրական քարոզարշավը դեռ չէր սկսվել, ու կուսակցությունների ցուցակներն էլ դեռ ներկայացված չէին. «Ու այդ պարագայում էլ հարցման արդյունքում նախագահ Սերժ Սարգսյանի, որը նաեւ մեր կուսակցության ղեկավարն է` բարձր վարկանիշ է ունեցել »:  Ըստ Մինասյանի,  ՀՀԿ-ն ու, ամենայն հավանականությամբ, նաեւ կոալիցիոն կուսակցությունները նախընտրական շրջանում կներկայացնեն իրենց ծրագրերն անելիքները նաեւ արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում իրականացված բարեփոխումները .« Իսկ ընդդիմադիր գործընկերների գործելաոճը նման կլինի այլ երկրների ընդդիմության գործելաոճին, մեծ շեշտադրումներ կանեն բացթողումների վրա: Այս դասական գործելաոճն է բնորոշ լինելու մեր քաղաքական պայքարին, գործելաոճ, որ տանում է կառուցողական բանավեճ դեպի ընտրությունների քաղաքակիրթ անցկացում, իսկ դրա համար կան բոլոր նախադրյալները»:

Այն քննադատություններին, թե ՀՀԿ ցուցակում չկան կադրային փոփոխություններ , պարոն Մինասյանը բացատրեց. « Համոզված ենք, որ այդ պատգամավորները, որ փայլուն են իրենց դրսեւորել գործող խորհրդարանում, ապա նոր խորհրդարանում նրանք պետք է լինեն»:

Մինասյանի խոսքերով, ձգտելու են նոր խորհրդարանում իրենց ներկայացուցիչների թիվը չպակասի, քան հիմա է: Ընտրություններից հետո կոալիցիայի ձեւավորման կրկնության հավանականությունը, պարոն Մինասյանը չբացառեց՝ նորից նույն կազմով:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին քաղաքականություն եւ նախագահական ընտրություններին մասնակցելու հավանականությանը, նա ասաց, որ այդ մասին կխոսի կես տարի հետո :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031