Դանիացի Կարոլին Վոզնյացկին, որը WTA ցուցակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, գրազով կրել է ընկերոջը՝ գոլֆիստ Ռորի Մաքիլրոյին:
Նրանք որոշել էին Մեծ Պասի ընթացքում հրաժարվել սպիտակ հացից, սոդայից, տապակած սննդատեսակներից, ալկոհոլից եւ քաղցրավենիքից: «Նա երկու շաբաթ էլ չդիմացավ եւ այդ հաղթանակն ինձ շատ հեշտ տրվեց», – պատմում է Վոզնյացկին, որի թեւին Մաքիլրոյը կապել է կրված գրազը՝ ադամանդե թեւնոցը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ