Իսպանացի տխրահռչակ մրցավար Իտուրալդե Գոնսալեսը, որի թեթեւ ձեռքով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2012-ի ընտրական մրցաշարի՝ Իռլանդիայի հետ արտագնա վերջին խաղում հանիրավի դուրս մնաց հետագա պայքարից, ժամանակից շուտ ավարտել է կարիերան:
Նա մեծ ֆուտբոլին հրաժեշտ պետք է տար ընթացիկ մրցաշրջանի ավարտին՝ 45 տարին լրանալու պատճառով: Սակայն ստիպված դա արել է ավելի շուտ: Պատճառն Իսպանիայի պրիմերայի «Բետիս»-«Ռեալ» հանդիպման ժամանակ ստացած վնասվածքն է, ինչի հետեւանքով մարզավիճակը կտրուկ վատացել է:
Գոնսալեսը, որ ըստ տարածված լուրերի, մեր ընտրանուն պատժեց «վերեւների» հրահանգով, Իսպանիայի առաջնության հանդիպումներն սպասարկել է 1995 թվականի սեպտեմբերի 3-ից: Այդ ընթացքում նա վարել է 291 խաղ, ցույց տվել 1647 դեղին եւ 118 կարմիր քարտ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ