Լրահոս
Օրվա լրահոսը

Միշել Պլատինին կաջակցի Թուրքիային

Մարտ 24,2012 11:04

Թուրքիան մտադիր է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության անցկացման հայտ ներկայացնել: Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Ռեջեբ Թաիպ Էրդողանը:
ՈՒԵՖԱ-ն մարտի 21-ին արդեն մրցույթը հայտարարել է: Թուրքիան, որ հավակնում էր Եվրո 2016-ին եւ մեկ ձայնով պարտվել էր Ֆրանսիային, 2020 թվականի համար, բացի Եվրոպայի առաջնությունից, ցանկանում է հյուրընկալել նաեւ ամառային օլիմպիական խաղերը: Սակայն փորձագետների համոզմամբ միեւնույն տարում երկու նմանատիպ մարզական խոշորագույն միջոցառում կազմակերպել Թուրքիան ի վիճակի չէ: Նույն կարծիքին է նաեւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որը, սակայն, հայտարարել է, թե օլիմպիական խաղերի անցկացման գաղափարից հրաժարվելու դեպքում ինքը կպաշտպանի Թուրքիայի թեկնածությունը:
Այսօր Եվրո 2020-ի կազմակերպմանը հավակնողներից նշվում են Բուլղարիա-Ռումինիա եւ Վրաստան-Ադրբեջան համատեղ հայտերը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031