«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի մտքին դեռ իր հոգեզավակ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Խոսեպ Գվարդիոլային տեսնելն է: Միայն թե, Եվրոպայի ամենահաջողակ մարզիչը պայմանագրով կապված է «Բարսելոնայի» հետ:
Բայց դա ռուս միլիարդատիրոջ համար խնդիր չէ, եթե Գվարդիոլան համաձայնի իր ֆանտաստիկ առաջարկին: Աբրամովիչը նրան 48 միլիոն եվրո աշխատավարձով չորս տարվա պայմանագիր կնքել է առաջարկում, որը կրկնակի ավելի է, քան Գվարդիոլան ստանում է իսպանական ակումբում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ