Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժողովուրդ, բռնության հետքեր տեսնո՞ւմ եք

Մարտ 24,2012 10:55

Օրերս արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքից ստացան անդամատոմսեր: Թե ինչու Թովմասյանը դարձավ ՀՀԿ-ական, «Երկիրն» արդեն հրապարակել է: Հանրապետական կուսակցության շարքերն անցնելու մասին զրուցեցինք նաեւ պրն Գաբրիելյանի հետ:

-Պարոն Գաբրիելյան, ինչո՞ւ դարձաք հանրապետական:

-Երկար ժամանակ համագործակցել եմ ՀՀԿ-ի հետ եւ դեպքերի զարգացումը բերեց նրան, որ դարձա ՀՀԿ-ական:

-Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որի հետ միասին անցաք ՀՀԿ շարքերը, իր` ՀՀԿ-ական դառնալը բացատրել է նրանով, որ իր մեջ պայքարում էին Հրայր Թովմասյան քաղաքական գործիչը եւ Հրայր Թովմասյան իրավաբանը, սակայն վերջում հաղթեց քաղաքական գործիչը: Ձեր մեջ ովքե՞ր էին կռիվ տալիս:

-Ցավոք, կռիվներն իմ մեջ ահավոր շատ են` նախարար, դասախոս, այլ մարդիկ…

-Եվ վերջում հաղթեց Վաչե Գաբրիելյան քաղաքական գործի՞չը:

-Չհաղթեց, հուսով եմ` ավելի վառ դրսեւորվեց:

-Իսկ ինչո՞ւ հենց ընտրություններից առաջ անդամակցեցիք ՀՀԿ-ին:

-Իսկ ինչո՞ւ ոչ:

-Այսինքն` ընտրություններո՞վ է պայմանավորված Ձեր` կուսակցական դառնալը:

-Իսկ ընտրություններով պայմանավորված լինելը վա՞տ է, թե՞ լավ:

-Նույնը Ձեզ եմ հարցնում:

-Բնականոն էր:

-Ձեզ չե՞ն  ստիպել:

-Ոչ, ինձ վրա բռնության հ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031