ԲՀԿ համամասնական ցուցակից բացակայում է նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի անունը, որը Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի ընկերուհին է: Երեկ, երբ Ենոքյանին հարցրինք, թե որն է պատճառը, որ ցուցակում չկա, պատասխանեց. «Էդ հո ժառանգական չէ՞, էդ ինչ ասելու բան է, ես վերին աստիճանի նորմալ եմ նայում դրան»: Որեւէ խնդիր չի՞ եղել՝ մեր հարցին պատգամավորը պատասխանեց. «Չէ, չգիտե՞ք, ես էդ 5 տարին էլ մեռած չէի»:
Նա շարունակելու է զբաղվել իր բիզնեսով: Այսինքն, քաղաքականությունից հեռանո՞ւմ եք՝ հարցրինք: «Ո՞նց կարող է բիզնեսմենը քաղաքականությունից հեռանա, դա ի՞նչ ասելու բան է, ես մինչեւ պառլամենտ մտնելը էլի քաղաքականությամբ եմ զբաղվել՝ իմ բիզնեսի հարցով, այնպես որ, առանց քաղաքականության դու չես կարող դիմանալ, մանավանդ մեր երկրում»,- պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորը:
«Հայկական ժամանակ»