Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուն չգիտի, որ ՀԱԿ-ն իրեն սատարում է

Մարտ 24,2012 10:24

Արարատի թիվ 18 ընտրատարածքում ՀՅԴ կողմից առաջադրված Արայիկ Գրիգորյանի մրցակից Ռազմիկ Թեւոնյանը մեզ հետ ունեցած նախկին զրույցներում հայտնել էր, որ ինքն անկուսակցական է եւ ոչ մի քաղաքական ուժի էլ չի հարում: Սակայն նախօրեին Հայ ազգային կոնգրեսի՝ ԿԸՀ ներկայացրած ընտրացուցակներից հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ը թիվ 18-ում սատարելու է նույն Թեւոնյանին: Մինչդեռ նորահայտ թեկնածուն երեկ մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ իրեն հայտնի չեն ՀԱԿ մտադրությունները:Մեր զրույցը Թեւոնյանի հետ:

-Դո՞ւք եք առաջարկել, թե՞ իրենք են նման որոշում կայացրել:

-Չէ, նման բան չկա, դա երեւի տպագրական սխալ է, որ իմ անունն էդ ցուցակում գրված է, ես իմ գործերը հանձնել եմ որպես անկուսակցական:

Դա չի խանգարում, որ Ձեզ քաղաքական ուժն աջակցի: Քննարկումներ, փոխհամաձայնություն այնուամենայնիվ եղե՞լ են:

– Պայմանավորվածություն ինձ սատարելու վերաբերյալ՝ ոչ: Քննարկում, հանդիպում չի եղել, մնացածը չգիտեմ, ոչ մի բան չգիտեմ:

– Այդ դեպքում ՀԱԿ- ինչո՞ւ է Ձեր անունն իր մեծամասնական ցանկում գրել, սխալմա՞մբ է, գուցե Ձեզ ա՞յլ ուժ է սատարում:

– Չէ, ՀԱԿ-ը չի սխալվել, երեւի տպագրական սխալ է:… Բայց ասեմ Ձեզ՝ դա չի բացառվում, որովհետեւ ՀԱԿ-ում ես շատ-շատ ընկերներ ունեմ:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031