Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ հանցավոր խմբավորման անդամները մեղադրվել են բանկային մեքենայությունների և անձնական տվյալների գողության մեջ

Մարտ 23,2012 22:39

ԱՄՆ-ի դաշնային դատախազները հայտնել են Կալիֆորնիայի պատմության մեջ բանկային մեքենայությունների և անձնական տվյալների գողության ամենախոշոր հանցագործություններից մեկն իրականացրած ամերիկահայ կազմակերպված հանցավոր խմբի անդամներին մեղադրանք ներկայացնելու մասին:

Չորս մեղադրյալներից բոլորն անդամակցել են «Հայկական ուժ» հանցախմբին: Նրանց կողմից իրականացված հանցագործություններից տուժել են տասնյակ մարդիկ Կալիֆրոնիա, Նևադա, Արիզոնա և Տեխաս նահանգներում:

«Ֆոքս Նյուզ» գործակալության վկայությամբ, ԱՄՆ-ի դատախազությունը հինգշաբթի օրը հայտնել է այն մասին, որ հանցագործներին մեղադրանք է ներկայացվել բանկային մեքենայություններ իրականացնելու, բանկային մեքենայությունների փորձ կատարելու և անձնական տվյալների բազմաթիվ գողություններ իրականացնելու մեջ:

Իրենց ներկայացված մեղադրանքների համար հանցագործներից յուրաքանչյուրը կարող է դատապարտվել մինչև 30 տարի ազատազրկման:

Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի, Մեքենայությունների այս բավականին բարդ հանցավոր դավադրության իրականացման մեջ ընդհանուր առմամբ ներգրավված է եղել 19 մարդ, որոնց թվում եղել են ինչպես բանտում պատիժ կրող անձինք, այնպես էլ քրեական համաձայնության եկած բանկի աշխատողներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031