Հատված Երեւանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ հարցազրույցից:
–Այսօր կարծես պարզ է, ուրվագծվել է ապագա խորհրդարանի հնարավոր կազմը: Ի՞նչ կասեք այս առիթով:
-Իշխանությունների ամպագոռգոռ հայտարարություններից հետո հրապարակված ցուցակները վկայում են առաջիկա ընտրություններում ընտրակեղծիքների ծավալի մասին: Ցուցակները տեսնելուց հետո պարզ է, որ մեծ հույսեր կապել պետք չէ նոր ձեւավորվող քաղաքական մարմնի՝ խորհրդարանի հետ: Հերթական դակիչ ապարատն է լինելու: Ուրիշ հարց, եթե քաղաքական գործընթացներ գնային, որից հետո տեղի ունենար ընտրությունը: Բայց ցավոք, այսօր օբյեկտիվ ընտրությունների մասին խոսել անիմաստ է: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ցուցակին, ապա ճիշտն ասած, ես սպասում էի, որ Խոսրով Հարությունյանից առաջ ցուցակում կլինի Պրեսկոտի անունը, ավաղ, նրան չէին ընդգրկել ցուցակում: Երեւի շատ ծանր կտանի:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ