Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հրազդանի ընտրություններում կաշառքի դեպքը ոստիկանությունը քննության է առել (Տեսանյութ)

Մարտ 23,2012 20:44

Հրազդանի ընտրություններին մի միջադեպ եղավ. ընտրողներից մեկը՝ սոցիալապես անապահով մի կին, ընտրատեղամասում պահանջում էր, որ ընտրակաշառքները արդար բաշխվեն: Նա բողոքում էր, որ հարեւանին տվել են, իրեն՝ ոչ, թեւեւ երկու անչափահաս երեխա է պահում: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանից հետաքրքրվեց, ինչո՞ւ չարձագանքեցիք այդ դեպքին: Մինչ այդ պարոն Հակոբյանը ազատ, արդար ընտրությունների թեմայով համաժողովի ժամանակ վստահեցնում էր, որ եթե լինում է ընտրակաշառքների հետ կապված հայտարարություն, շատ օպերատիվ եւ արագ արձագանքում են: Պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Ես համոզված եմ, որ ոստիկանությունը արձագանքել է, որովհետեւ յուրաքանչյուր նման դեպք դիտում ենք որպես հանցագործության մասին հայտարարություն եւ քրեական դատավարության օրենսդրության շրջանակում քննության ենք առնում: Այդ դեպքը եւս քննության առարկա է դարձել»:

Ըստ ոստիկանի, տիկնոջ հաղորդած նյութերը ուսումնասիրվել են, քննության են ենթարկվել եւ նման դեպք չի արձանագրվել: Մեր հարցին՝ այսինքն կե՞ղծ հայտարարություն էր արել՝ Թաթուլ Պետրոսյանը պատասխանեց. «Քննությամբ պարզվել էր ամբողջը: Նա հայտարարություն պաշտոնապես չէր տվել, ես հիմա մանրամասները չեմ հիշում, բայց ներկայացել էր, նման արտահայտություն էր արել, որը քննությամբ չի պարզվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031