Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազ. «Խտրականություն ԶԼՄ-ների մեջ չի դրվելու» (Տեսանյութ)

Մարտ 23,2012 20:00

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաման է ստորագրել,  որպեսզի դատախազների աշխատանքային խումբ ստեղծվի, որը կզբաղվի ընտրախախտումների փաստերի առթիվ բոլոր հաղորդումների գրանցմամբ, հաշվառմամբ դրանց ընթացք տալու բոլոր գործառույթներով եւ դրանց վրա հսկողություն իրականացնելով:

Այսօր այդ մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2 լրատվամիջոցի պարզաբանումներ տվեց: Նրա խոսքերով՝ «Խմբում ներառվել են դատախազական բոլոր ոլորտներից՝ ավելի փորձառու դատախազներ: Հետեւելու ենք, որ բոլոր հաղորդումները, դիմում-բողոքները օրինական լուծում ստանան: Բացի դա, դատախազների այդ խումբը նպաստելու է, որպեսզի թե ժամանակի մեջ եւ շատ օպերատիվ կարգով դրանցով որոշումներ կայացվեն, որպեսզի քաղաքացիները կարողանան օրենքով նախատեսված կարգով բողոքարկել բոլոր կայացրած որոշումները: Ստեղծված է այդ հաղորդումներով առանձին հաշվառման մատյաններ, որը կնպաստի նրան, որ դրանք կլինեն առանձնահատուկ հսկողության ներքո: Բացի դա, ապահոված է նաեւ հրապարակայնությունը այդ գործընթացների: Խմբում ներառված են նաեւ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը, խորհրդականը, ստեղծված է առանձին գրասենյակ, որտեղ գրանցվում, հաշվառվում եւ առաքվում են այդ բոլոր գրագրությունները: Այս կարգը, կարծում եմ, կնպաստի , որ որեւէ դիմում- բողոք անուշադրության չմատնվելուց զատ օրենքով նախատեսված  կարգով քննություն ստանա»:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հովսեփյանն ասաց, որ իրականացվելու է նաեւ ընտրությունների ժամանակ խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումների եւ ԶԼՄ հրապարակումների մշտադիտարկում, որի արդյունքում մամուլը նույնպես դառնում է քննության առարկա: Փաստերը ստուգվելու են, տրվելու են իրավական գնահատականներ եւ ամբողջ տեղեկատվությունը տեղադրվելու է դատախազության կայքում. «Նախորդ ընտրությունների ժամանակ եւ առ այսօր չի ստացվել որեւէ բողոք, կամ առարկայական հրապարակում, որ մնացել է անարձագանք, գուցե  տրված իրավական գնահատականի վերաբերյալ եղել են տարակարծություններ, բայց հենց դատախազությունն էլ հետամուտ է  եղել, որպեսզի կայացնեն որոշումներ, որոնք օրենքով սահմանված կարգով կարող էին քննարկման առարկա դառնալ կամ բողոքարկվել, վիճարկվել: Այս տարի կփորձենք ավելի հետեւողական լինել»: Մեր հարցին՝ իսկ խտրականություն չի՞ դրվելու, թե դա որ լրատվամիջոցն է հրապարակում՝ «Հանրային հեռուստատեսությո՞ւնը», թե՞ , ասենք, «Հայկական ժամանակը»՝ պատասխանեց. «Բացարձակապես նման խնդիր չկա: Նախորդ ընտրություններին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ենթարկվեց քրեական պատասխանատվության՝ դատապարտվելով ազատազրկման հենց մամուլի հրապարակումների հիման վրա հարուցված քրգործով՝ դա դրա  վառ վկայությունն է: Խոսքը «Երկիր մեդիա» եւ «Ազատություն» ռ/կ-ի մասին է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031