Լրահոս
Օրվա լրահոսը

Թամամյանին՝ 4 տարի

Մարտ 23,2012 18:15

Կենտրոն եւ Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Վարդանյանը ժամը 17.50-ին հրապարակեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դատավճիռը: Նա դատապարտվեց ազատազրկման 4 տարի ժամանակով:  Այս նույն գործով մեղադրվող, հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Վահան Խանզադյանի եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հարցերով պետի տեղակալ Արմեն Պողոսյանի նկատմամբ կկիրառվի 2 տարով փորձաշրջան, պայմանականորեն պատիժը չի կիրառվի: Նրանք քիչ հետո դատարանի դահլիճից անհապաղ ազատ կարձակվեն:

aravot.am-ի հարցին, թե արդյո՞ք կբողոքարկվի դատավճիռը`  Հովհաննես Թամամյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վաղարշակ Գեւորգյանն ասաց, որ պետք է խորհրդակցի Թամամյանի հետ, առայժմ ճշտված չէ իրենց դիրքորոշումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031