Արդեն մի շաբաթ է, ինչ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները հնարավորություն չունեն գործածության ժամկետը լրացած անձնագրերի փոխարեն նոր անձնագիր ստանալու: Նոյեմբերյանի ոստիկանության անձնագրային բաժանմունքի ղեկավար Հայկ Մամյանն ասաց, որ նման վիճակ է ողջ հանրապետությունում: Նրա խոսքերով` հունիսի 1-ից մտցվելու են նոր տիպի անձնագրեր, եւ այդ պատճառով անձնագրերի եւ վիզաների վարչության համակարգչային բազայում ծրագրային փոփոխություն է կատարվում:
Հ. Մամյանը վստահեցրեց, որ մարտի 26-ից կվերսկսվի քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ