Վանո Սիրադեղյանի քրոջ որդին` Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սուրիկ Մամյանը, որը Հայոց համազգային շարժման անդամ է, Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 108-րդ տեղում է: Նա ՀԱԿ-ի Նոյեմբերյան քաղաքի կառույցի ղեկավարն է: Սուրիկի հայրը` Յուրիկ Մամյանը, ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով 2008թ. մարտին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման:
Վանո Սիրադեղյանի եղբոր որդին` Կոթի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:
Ի դեպ, ԲՀԿ-ն արդեն սահմանամերձ Կոթիի գյուղամիջում նախընտրական շտաբ է բացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ