Արտյուշա Շահբազյանն այսօր ասուլիսում անդրադառնալով Հանրապետական կուսակցության «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին՝ ասաց. «Ասում են՝ հավատացեք, կփոխվենք: Ես էլ ասում եմ՝ փոխվեք… այսինքն՝ ես չեմ ասում: Ի՞նչ երաշխիքի հիման վրա, թիմը ո՞րն է, ծրագիրը ո՞րն է, որ պիտի փոխվեք նույն մարդկանցով, նույն ծրագրով ինչպե՞ս փոխվեք»:
Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում պարոն Շահբազյանը մանրամասնեց. «Ցուցակը ենթադրել չի տալիս, որ այս ուժը գնում է փոփոխությունների: Խոշոր գործարարներին ցուցակից հանեցին, ուղարկեցին մեծամասնականով առաջադրվելու: Հիմա ի՞նչը փոխվեց: Այս ուժը, որ գա, նույնը չի՞ անելու, կարո՞ղ է փոխվել: Ես մարդկանց վերափոխվելուն շատ չեմ հավատում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև