Սյունիքի մարզում տեղակայված թիվ 38 ընտրատարածքում երեկ ինքնառաջադրված անկուսակցական Հայկ Բարսամյանը ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածության համար իր փաստաթղթերը փոխանցելիս չէր ներկայացրել ընտրական գրավի 1 մլն դրամի մուծման անդորրագիրը: Ինչպես տեղեկացնում են թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից` այսօր Հայկ Բարսամյանը, որին 48 ժամ ժամանակ էր տրվել թերի փաստաթղթերը լրացնելու համար՝ ներկայացրել է գրավի մուծման անդորրագիրը:
Հայկ Բարսամյանը վերջինն էր, որն առաջադրվել է թիվ 38 ընտրատարածքում: Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի պաշտոնի համար կպայքարեն փաստաթղթեր ներկայացրած 5 թեկնածուներ, որից մեկը կին է:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ