Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում ինքնառաջադրվեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը պայքարելու է ՀՀԿ կողմից առաջադրվող Սամվել Ալեքսանյանի ու ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանի հետ: Թե ինչու Ր. Հովհաննիսյանն ինքնառաջադրվեց եւ չառաջադրվեց կուսակցության որոշմամբ՝ Aravot.am-ի այս հարցին պատասխանեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը .«Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական վարքագծում նման շատ բաներ կտեսնեք՝ սկսած նրանից, որ անհասկանալի կերպով խմբակցության շատ պատգամավորներ փոքրամասնություն կազմեցին նախընտրական ցուցակում, այն դեպքում, որ ակտիվ իրավապաշտպան գործունեություն էին իրականացնում»:
Պարոն Մինասյանը բացառեց Սամվել Ալեքսանյանի հետ Ր. Հովհաննիսյանի պայմանավորվածությունը, չնայած՝ երեկ սոցիալական կայքերում արդեն այդ կարծիքն էր շրջանառվում:
Նույն հարցերի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը տեսակետը՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ