Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 23-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Հովհաննես Ամիրյանին, ով «Տոյոտա Կորոլա» մակնիշի 032 օօ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդն է, ենթարկել են վարչական պատասխանատվության՝ 30.000 դրամի չափով: Պատճառը երթևեկության կանոնները խախտելն է եղել՝ «բաժանարար գոտին չնախատեսված վայրում հատելը»:
Հիշեցնենք, որ ինչպես արդեն հաղորդել էր Aravot.am-ը, երեկ կեսօրին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ականատես է եղել, թե ինչպես Դավիթաշեն կամրջի վրա «Տոյոտա Կորոլա» մակնիշի 032 օօ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, հատելով առանցքային կրկնակի հոծ գծերը, կատարել է ձախ շրջադարձ, ինչը ստեղծում է վթարային իրավիճակ համընթաց և հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցների համար:
Ֆոտոլրագրողը Aravot.am-ին հայտնել էր, որ նշված ավտոմեքենան սպասարկում է Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի: