19-ամյա Արտակ Խուլյանը սովորում է ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում: Բնավորությամբ ընկերասեր է, հիշաչար չէ: «Ռեալիստ եմ, երազանքներ չունեմ, բայց ունեմ շատ նպատակներ, որոնցից մեկը լրագրությամբ առաջ գնալն է»,- ասում է նա:
Youtube – ի հայ ակտիվիստներից է, ով ստեղծել է այնպիսի ալիք, որը թույլ է տալիս հայ օգտատերերին տեղյակ լինել Youtube –ի հակահայկական կամ կեղծ հայկական ալիքների մասին: Ալիքի անունն է WarningFalseChannels : «Այն ստեղծել եմ այն նպատակով, որ բոլորն իմանան հակահայ քարոզիչների, նրանց կողմից ստեղծված կեղծ, իբրև «հայկական»ալիքների մասին, զերծ մնան նրանցից ,- ասում է Արտակը:
Իր պնդմամբ՝ հիմնականում հակահայկական քարոզներ են անում մեր հարևանները` թուրքերը, ադրբեջանցիները և անգամ վրացիները, Արտակն ասում է՝ նրանք հանդես են գալիս իբրև հայկական ալիքներ և աշխարհին ներկայացնում են կեղծ փաստեր և նորություններ հայերի մասին: Օրինակ՝ վերջերս վրացիները պատրաստել էին տեսանյութեր, որոնց մեջ ասվում է, թե հայերը հնդիկներ են: Նույն գործողություններով են զբաղվում թուրքերը և ադրբեջանցիները: Քարոզները անում են ոչ միայն Youtube-ում, այլ նաև եվրոպական ֆորումներում:
WarningFalseChannels-ից զատ՝ Արտակըն ունի ևս մեկ ալիք, որտեղ ներկայացնում է իր պատրաստած տեսանյութերը, որոնք ունեն հայ պատմությունն ու մշակույթը ներկայացնող բովանդակություն: