Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. ՀՀԿ ցուցակը միտված է հասարակության միավորմանը

Մարտ 23,2012 16:23

ՀՀԿ-ական պատգամավոր  եւ կուսակցության համամասնական ցուցակի 113-րդ համար Լեռնիկ Ալեքսանյանն այսօր «Տեսակետ» ակումբում անդրադառնալով առաջիկա ընտրությունների առանձնահատկություններին՝ ասաց, թե ամեն մի ընտրություն իր առանձնահատկությունն է ունենում եւ այս ընտրությունն էլ կտարբերվի նախորդներից, ընդ որում՝ մեծապես, «որովհետեւ ՀՀ նախագահի կողմից շատ լուրջ խնդիր է դրվել կառավարության եւ կուսակցության, պետական մարմինների առջեւ՝ ավելի լավ ու բարեփոխված՝ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու եւ դրա  համար հիմքերը կան: Ես չեմ ասում շատ իդեալական ընտրություններ են լինելում բայց, կարծում եմ, նախորդներից շատ բանով կտարբերվի»։
ՀՀԿ-ի ներկայացրած եւ քաղաքական այլ ուժերի եւ լրատվամիջոցների կողմից քննադատության արժանացած համամասնական ցուցակների վերաբերյալ էլ Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, թե այդ  ցուցակը ՀՀ նախագահի գործունեության շարունակությունն է. «Ցուցակը կարելի է նայել տարբեր աչքերով։ Չնայենք ցուցակի մարդկանց՝ թե ով որ տեղում է։ Այդ ցուցակը ներկայացուցչական է։ Նպատակը հասարակության եւ կուսակցական ուժերի միավորումն ու հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելն է, որը բխում է նրա որդեգրած քաղաքականությունից, եւ ցուցակը հենց դրան է ուղղված։ Սա է ՀՀ նախագահի համար մեկ խնդիրը»։
Պատգամավորի մատուցմամբ, ՀՀԿ-ն եթե ուզենար՝ կարող էր նաեւ ընդգծված կուսակցական ցուցակ ձեւավորել, բնականաբար, ցուցակն այլ կլիներ։ Հենց այս համատեքստում նաեւ հիշեցրեց, թե ցուցակը ներկայացուցչական է եւ ընդգրկում է յոթ քաղաքական ուժեր եւ հասարակական գործիչներ: Եվ հենց այս համատեքստում էլ հիշեցրեց, որ ԱԺ առաջիկա ընտրությունները  համապետական ընտրությունների մի մասն են, եւ «առջեւում նախագահական ընտրություններ կան», որից պետք էր, թերեւս, ենթադրել, որ ՀՀԿ-ն իր ցուցակի այսպիսի եւ քաղաքական ուժերի այս համախմբմամբ էլ մասնակցելու է 2013-ի նախագահական ընտրություններին։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031