Լրահոս
Օրվա լրահոսը

Էքստրիմը նաեւ բացահայտումներ է անում

Մարտ 23,2012 16:18

Ըստ Գոռ Հովհաննիսյանի՝ Հայաստանը չբացահայտված տեսարժան վայրեր շատ ունի: Դրանք հետաքրքիր են ոչ միայն հայերին, այլեւ՝ օտարերկրացիներին, որոնք պարզապես հոգնել են միայն Գառնին ու Սեւանն այցելելուց:

  Այսօր Հայաստանում գործում է էքստրեմալ սպորտաձեւերի եւ տուրիզմի ակումբ: «Armenian Extreme Club»-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանը պատմում է, որ իրենք զբաղվում են արշավներով եւ փորձում այն զարգացնել Հայաստանում: «Հասարակական կազմակերպություն ենք, գումար չենք աշխատում, ունենք 120 անդամ ու միշտ օգնում ենք միմյանց»,- ասում է  նախագահը: Նա հայտնում է  նաեւ, որ 2011 թվականի ամռանն ունեցել են  մոտավորապես 80 զբոսաշրջիկ` հարեւան երկրների ակումբներից: «Միասին շատ հետաքրքիր օրեր ենք անցկացրել` թռել պարաշյուտով, եղել շատ հետաքրքիր քարանձավներում»,-պատմում է Հովհաննիսյանը:  Ասում է՝ Հայաստանի տարածքում նոր վայրեր եւ քարանձավներ են հայտնաբերել, որոնց հարեւանությամբ ապրել են մարդիկ, բայց չեն իմացել դրանց մասին: Ինչպես Գոռն է ասում` մեր երկիրը փոքր, բայց հարուստ ժառանգություն ունի՝ թե՜ մշակութային, թե՜ բնության եւ թե՜ կոթողների առումով: Նրանց համար նոր վայրեր էին Սոնասարը, Հարյուրի կիրճը եւ այլն: «Անցած անգամ գտել ենք երկու հրաշք քարանձավեր, որոնք թաքնված են մի հրաշք ու հեքիաթային վայրում` մեծ քարե կորաձեւ կիրճում, որտեղ տանող ճանապարհով անցնելը միայն ամեն ինչ արժե: Կիրճն անվանել ենք «Հսկա կրկես», որն ունի անկրկնելի տեսարաններ»,-ասում է ակումբի նախագահը, ինչպես նաեւ հայտնում, որ իրենց արշավներին կարող են մասնակցել 14 տարեկանը լրացած, եւ դրանից բարձր, անձիք: Անչափահասները պետք է ունենան ծնողի թույլտվություն կամ նրանց հետ գան: Գոռ Հովհաննիսյանն ասում է, որ մի քանի օրից պատրաստվում են թռչել պարաշյուտով: «Բոլոր տղաները, բացառությամբ ինձանից, բուժզննումը չանցան, իսկ աղջիկներն անցան: Ստացվում է, որ էքստրեմի միջոցով պարզեցինք, որ գեղեցիկ սեռը ֆիզիկապես ավելի ուժեղ է»,- ծիծաղելով ասում է նա` հավելելով, որ մասնակցության հայտեր կարող են ուղարկել մինչեւ ապրիլի 1-ը:

«Armenian Extreme Club»-ում զավեշտալի դեպքեր շատ են լինում:  Գոռ Հովհաննիսյանը պատմում է, որ անցած տարի ամռանը գնացել էին Աժդահակ. «Շնագայլերը հենց մեր վրանի մոտից սնունդը տարել էին: Արթնացանք հենց են պահին, երբ պոչները ցցած ու մեր ցելոֆանները բերաններին, հպարտ-հպարտ փախնում էին:  Սոված մնացինք, բայց ահագին ծիծաղեցինք»:

Իսկ արշավի գումարի համար նախագահն ասաց, որ ամեն անգամ տարբեր է լինում, դա կախված է այն վայրից, թե որտեղ են գնալու:

                                                                                                            Ռուբինա Սաֆարյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031