Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը կոալիցիա կկազմի՞, թե՞ ոչ

Մարտ 23,2012 15:47

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի համոզմամբ, նոր խորհրդարանն ավելի խայտաբղետ է լինելու ու ընդդիմությունն ավելի մեծ կշռով է ներկայացված լինելու: Այս մասին այսօր «Peoplemeter» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Ա. Շահբազյանը:

Նա կարծիք հայտնեց, որ կոալիցիան ներկայացնող ցուցակներից մեծ փոփոխություններ ակնկալելը դժվար էԱյլ խոստումներ ու ցանկություններ եղան, թե խորհրդարանն ավելի աշխատունակ կդարձնեն, կարող էին ամբողջությամբ խորհրդարանական աշխատանքով զբաղվող մարդիկ գալ»: Պարոն Շահբազյանի խոսքերով, արմատական փոփոխություններ են հարկավոր, իսկ Դաշնակցության շանսերն ընտրություններում նա գնահատեց բարձր. «Շատ ավելի լավ, քան այսօր ունենք: Այս տարիների ընթացքում հանդես եկանք իբրեւ մի կուսակցություն, որ դեմքը չփոխեց»:

Կուսակցության նախընտրական ծրագիրն էլ ներկայացնելիս՝ նա ասաց, որ այն սոցիալական ու ժողովրդավարական հիմք ունեցող ծրագիր է. «Հեռու կլինենք բամբասանքներից ու ծայրահեղություններից ու ժողովրդին կներկայանանք մեր ծրագրերով»:

 Ընտրություններից հետո քաղաքական ուժերի հետ կոալիցիա ձեւավորելու հավանականությունն էլ չբացառեց. «Եթե նոր իրավիճակ կստեղծվի կամ այս ուժը կգա բոլորովին ուրիշ ծրագրով, կամ Հանրապետական կուսակցությունը կմտնի խորհրդարան եւ կասի՝ մենք համոզվեցինք, որ հայթուրքական արձանագրությունը մեզ համար վտանգավոր է ու հետ ենք կանչում մեր ստորագրությունը: Կգա՞ այդպիսին՝ մենք կհամագործակցենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031