Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական ասֆալտ՝ միայն «թաղապետարան» տանող ճանապարհի՞ն

Մարտ 23,2012 15:39

Այս օրերին մայրաքաղաքի վարչական շրջանների տարբեր թաղամասերում նախընտրական ասֆալտապատման բուռն աշխատանքներ են կատարվում:

Նորք-Մարաշ վարչական շրջանի կենտրոնական՝ Արմենակյան փողոցում, արդեն մի քանի օր է ասֆալտը տեղ-տեղ կտրատել են, որ լիցք անեն:

Aravot.am ահազանգած այս համայնքի բնակիչներից մեկը՝ Կարեն Արիստակեսյանը, դժգոհություն հայտնեց, որ ասֆալտը «կարկատում» են միայն կենտրոնական փողոցում՝ անտեսելով երկրորդական փողոցները: Բնակչի խոսքերով, մնացած փողոցներն էլ ոչ պակաս երթեւեկելի են ու հաշվի առնելով, ոլորանների հանգամանքը, ավտովթարների ռիսկն այդ ճանապարհներին ավելի մեծ է. «Խիստ վերանորոգման կարիք ունի նաեւ 9-րդ փողոցը, որի ճանապարհը դեպի «Օրթոպեդիկ» հիվանդանոց է տանում: Այդ փողոցում ամեն քայլափոխի փոսեր են գոյացել եւ վարորդները ավտոմեքենաները ջարդուփշուր չանելու համար ընթացքը դանդաղեցնում են: Օրական այդ ճանապարհով հազարավոր ավտոմեքենաներ, այդ թվում շտապօգնության մեքենաներ են երթեւեկում: Սակայն այդ հանգամանքը որեւէ մեկը հաշվի չի առնում եւ ասֆալտը փռում են միայն Նորք Մարաշ թաղապետարան տանող ճանապարհին»: 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031