Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Դեմիրճյան. Պարզ կդառնա, թե որ թերթը ում պատվերն է կատարում

Մարտ 23,2012 15:29

Այսօր «Նովոստի»  կենտրոնում ասուլիս կայացավ «Տպագիր մամուլի մոնիթորինգ՝ խորհրդարանական ընտրությունների շրջանում» ծրագրի շրջանակներում:

Այն  իրականացնում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան՝ ԵԱՀԿ գրասենյակի կողմից իրականացվող եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական գործընթացներին» ծրագրի շրջանակներում: Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթեւիկ Փիրումյանը նշեց, որ  կդիտարկվեն «Առավոտ», «Իրատես դե Ֆակտո», «Ազգ», «Իրավունք», «Հայոց աշխարհ», «Հայկական ժամանակ», «Երկիր», «Ժամանակ», «Ժողովուրդ», «Չորրորդ իշխանություն», «Հրապարակ», «168 ժամ», «Հայացք», «Օրակարգ», «Голос Армении», «Новое Время» թերթերը:

«Ընտրվել են 3000-ից ավելի տպագիր քանակ ունեցող եւ հասարակությանը հայտնի տպագիր ԶԼՄ-ներ», – հավելեց Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի վարչության անդամ Մովսես Դեմիրճյանը:

Խոսելով մոնիթորինգի մեթոդաբանության մասին, նա ասաց, որ թերթերը կենթարկվեն քանակական եւ որակական քննարկման. «Դա թույլ կտա պարզել, թե որքանով է հավասարակշռված թերթը այս կամ այն ուժի նկատմամբ, ում պատվերն է կատարում, ինչպես են ազդել ընտրությունները հասարակության վրա»: Պարոն Դեմիրճյանը հավաստիացրեց, որ աշխատակազմում ընդգրկված կլինեն մարդիկ, ովքեր մեծ փորձ ունեն ԶԼՄ-ներում մոնիթորինգ անցկացնելու մեջ:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031