Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Լեգիտիմացնում են հետին թվով» (Տեսանյութ)

Մարտ 23,2012 15:12

Այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը եւս մեկ անգամ անդրադարձավ օրերս խորհրդարանում բավականին աղմկահարույց  կերպով ամբողջությամբընդունված՝ «ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծին: Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա նոյեմբերին ՀԱԿ-ը բավականին ծավալուն տեղեկանք էր հրապարակել՝ ապացուցելով այդ օրենքի հակասությունները  ՀՀ Սահմանադրության հետ:

Պարոն Ջհանգիրյանն այսօր մեկ անգամ եւս վկայակոչեց ՀՀ Սահմանադրության 8.2 եւ 55.14 հոդվածները, որոնք սահմանում են՝ ՀՀ զինված ուժերը ապահովում են ՀՀ-ի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ՀՀ-ի սահմանների անձեռնմխելիությունը եւ որ ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում չեն օգտագործվում, գտնվում են քաղաքացիական վերահսկողության տակ ու ՀՀ նախագահի լիազորությունները՝ թե արտակարգ կամ ռազմական դրության պարագաներում ի՞նչ կերպ է ՀՀ նախագահն օգտագործում զինված ուժերը:

Սահմանադրության մեջբերումներից բանախոսը հետեւյալ եզրակացությունն արեց. «ՀՀ նախագահն իրավունք ունի ՀՀ-ի վրա զինված հարձակման, այդպիսի հարձակման վտանգի եւ պատերազմի դեպքում»: Այս դրույթներից բացի, նախագահը կարող է զինված ուժերը կիրառել նաեւ ռազմական դրության պարագայում:

«Նախագահի այն լիազորությունները, որոնք թվարկված են ՀՀ Սահմանադրության 55 հոդվածում՝ դրանք սպառիչ են եւ արտակարգ դրության դեպքում որեւէ օրենքով նախագահին որեւէ լրացուցիչ լիազորություն չի կարող տրվել: Ուստի, արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքն ի սկզբանե հակասահմանադրական է, հատկապես հինգերորդ հոդվածը եւ հատկապես այն բոլոր հոդվածներն ու կետերը, որտեղ վկայակոչումներ կան պաշտպանության նախարարության միջոցների օգտագործման մասին: ՀՀ պաշտպանության մասին օրենքից էլ պարզ է դառնում, որ ՊՆ-ն, բացի զորամիավորումներից ու զինվորական մասերից, ուրիշ միջոցների չի տիրապետում»,- ասաց պարոն Ջհանգիրյանը՝ հավելելով, որ եթե օրենքում գրված է, որ արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը ներգրավվում են նաեւ ՊՆ-ի ուժերը կամ միջոցները, դա նույնն է, եթե գրված լինի, որ ներգրավվում է բանակը կամ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:

Գագիկ Ջհանգիրյանն օրենքի ընդունումը համարում է 2008-ի իրադարձությունների ժամանակ անօրինական կերպով հայտարարված արտակարգ դրության լեգիտիմացում:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031