Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում է աննախադեպ ընտրություններ, եւ արդյունքում՝ համամասնական քվեների 25%-ը

Մարտ 23,2012 14:58

«Այլեւս չկա «Ժառանգություն», չկա «Ազատ դեմոկրատներ», չկա քաղաքացիական սեկտոր. կա հավաքական, միավորված թիմ, որ միասին յուրաքանչյուրը պիտի իր լուծը վերցնի եւ տանի դեպի հաղթանակ»՝ այսպես բնորոշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այն «քաղաքական միավորը», որը ձեւավորվել է «երկարատեւ եւ աննախադեպ երկունքից հետո», եւ որը, ըստ պարոն Հովհաննիսյանի՝ ընտրությունների արդյունքում կստանա համամասնական քվեների առնվազն 25 տոկոսը: Ընդ որում՝ նա հիշեցրեց՝ ապավինելով «եթե ոչ ճշմարտախոսների, ապա ճշմարտագետների» վկայությանը, որ հինգ տարի առաջ դեռեւս անփորձ «Ժառանգությունը» փաստացի հաղթեց Երեւանում եւ հանրապետության ողջ տարածքով էլ շատ ավելի բարձր ցուցանիշներ ցույց տվեց, քան գրանցեցին:

Ինչ վերաբերում է հինգ տարի առաջ նման հաղթական արդյունքներ գրանցած պատգամավորներին, որոնցից ոմանք հիմա հայտնվել են «Ժառանգության» ցուցակի ոչ առաջին տեղերում՝ որոշակի հասարակական դժգոհություն առաջ բերելով, պարոն Հովհաննիսյանն «ամենայն պատասխանատվությամբ» հայտարարեց, որ «մեր պատգամավորները լինելո՛ւ են հաջորդ գումարման ԱԺում, եւ այն, որ նրանք գտնվում են այդ համարների տակ՝ դա արտացոլում է հաղթանակի նկատմամբ մեր ինքնավստահությունը եւ մեր պատգամավորների բացառիկ պարկեշտությունը, երբ իրենք գիտեն, լոկոմոտիվը պետք է լինի ոչ միայն առջեւից, այլեւ միջնամասից եւ հետեւից»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031