«Չորրորդ գումարման ԱԺ–ի ժամանակ ՕԵԿ–ը բավականին շատ օրենսդրական աշխատանքներ կատարեց: Դժգոհ ենք այնքանով, որ 50-ից ավելի նախաձեռնությունների հեղինակ էինք, բայց կյանքի կոչվեցին նրանցից ոչ բոլորը»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Մեկնաբանելով տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքում ՕԵԿ-ի ոչ առաջին հորիզոնականներում հայտնվելը՝ տիկին Բիշարյանը նշեց. «Մեր երկրի 20-ամյա անկախության ընթացքում ՕԵԿ–ն ունի 15 տարվա պատմություն: Դա արդեն շատ բանի մասին է խոսում»:
Այն մասին, որ ՕԵԿ-ը հաճախ ընկալվում է որպես ՀՀԿ մաս կամ կցորդ, տիկին Բիշարյանը պատասխանեց. «Դա պատվիրված գաղափարախոսություն է, որը բավականին քարշ եկավ մամուլում և իր տեղը չգտավ»:
Տիկին Բիշարյանը հավաստիացրեց, որ առաջիկա խորհրդարանում ՕԵԿ_ը կրկնապատկելու է իր ներկայացվածությունը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ