Ընտրությունների նախաշեմին տարբեր կազմակերպություններ հարցումներ են իրականացնում՝ պարզելու հասարակության տրամադրվածությունն այս կամ այն կուսակցության վերաբերյալ և կուսակցությունների հնարավորություններն ԱԺ-ում հայտնվելու կապակցությամբ: Օրինակ՝ երեկ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը հրապարակեց իր կատարած հարցումների արդյունքները, որտեղ գրեթե բոլոր հարթություններում առաջատար էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Օրինակ՝ ՀՀ քաղաքացիների 78 տոկոսն իրազեկ է ԲՀԿ-ի մասին, մինչդեռ 71 տոկոսն է իրազեկ ՀՀԿ-ի մասին, 51 տոկոսն իրազեկ է «Օրինաց երկիր» կուսակցության, 34-ը՝ ՀՅԴ-ի, 26-ը՝ «Ժառանգության» և 16-ը՝ ՀԱԿ-ի մասին:
Այսօր Aravot.am-ը փորձեց անցկացնել իր «մինի» հարցումը, պարզելու՝ մեր քաղաքացիների մեծամասնությունը ո՞ր կուսակցության մասին է ամենից շատ տեղեկացված: Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը տեղեկացված չէր ոչ մի կուսակցությունից, նրանցից 1-ը պատասխանեց «Ժառանգություն», 2-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն, 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ