Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Կարո՞ղ է մտածում եք, որ մենք սարսափած ենք այդ օրենքից» (Տեսանյութ)

Մարտ 23,2012 14:22

«Կարո՞ղ է դուք մտածում եք, որ մենք սարսափած ենք այդ օրենքից ու հիմա, չգիտեմ ինչ ենք եղել…»- լրագրողների դիտարկմանը՝ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը չկար, բայց դա չխանգարեց իշխանությանը, որպեսզի գործեն իրենց հարմարությամբ, ու կա՞ն արդյոք հիմա 2008-ի իրադարձությունների կրկնության մտավախություններ, ասաց ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը:

Ի դեպ, պարոն Ջհանգիրյանը թեեւ քիչ հավանական է համարում, բայց հույս ունի, որ նախագահը կօգտագործի իր վետոյի իրավունքը եւ այդ օրենքն, այնուհանդերձ, ուժի մեջ չի մտնի: Հակառակ պարագայում, ՀԱԿ-ը բոլոր լեգալ միջոցները կօգտագործի՝ ի ցույց դնելու այդ օրենքի հակասահմանադրականությունը:

Իսկ թե ինչո՞ւ իշխանությունը հենց հիմա՝ այս գումարման ԱԺ-ի վերջին նիստում, բացահայտ խախտումներով «անցկացրեց» այդ օրենքը՝ Գագիկ Ջհանգիրյանի մեկնաբանությունները տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031