Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ 4-րդ գումարման խորհրդարանը սկսեց և ավարտվեց օրինազանցությամբ

Մարտ 23,2012 14:12

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների օր էր: Առաջինը լրագրողների հետ հանդիպեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը: Մինչ հարցուպատասխանին անցնելը, խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հայտարարեց. «Ուզում եմ վերականգնել իմ իրավունքը, որը պարոն Նիկոյանն իր դիրքի չարաշահումով խլել էր ինձնից»: Այնուհետև տիկին Ալավերդյանը հայտնեց. «Ափսոս, որ 4-րդ գումարման խորհրդարանը սկսվեց և ավարտվեց օրինազանցությամբ»:

«Ժառանգության » պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ շարունակեց. «Չորրորդ գումարման խորհրդարանը ևս մեկ անգամ հաստատեց, որ նման գործելաոճով երկրում ոչինչ չենք փոխելու: Առանց փոխվելու հավատալ հնարավոր չէ: Այս խորհրդարանում «Ժառանգության» շնորհիվ ձևավորվեց և կայացավ ինստիտուցիոնալ ընդդիմությունը: Ժառանգությունը խորհրդարանում ընդդիմության համար բարձր նշաձող դրեց»:

Ստեփան Սաֆարյանը ևս թերահավատություն հայտնեց իշխանությունների՝ հավատալով փոխելու կոչերի վերաբերյալ. «Փոփոխություններ կատարելու թե´ ժամանակ, թե´ հնարավորություն նրանք ունեցել են, բայց դա չեն արել: Կյանքը ապացուցել է, որ փոփոխությունները չես բերում օտարալեզու դպրոցների, արտակարգ դրության մասին օրենքներով»: Դառնալով «Ժառանգության» գործելաոճին՝ պարոն Սաֆարյանը հայտարարեց. «Ժառանգությունը խորհրդարան բերեց այն պատգամավորի կերպարը, որը չունի «ախռանա», մեքենա, հանգստյան օր, քաղաքացին նրան կարող է զանգահարել վաղ առավոտյան, ուշ գիշերին»:

Պարոն Սաֆարյանը պատասխանեց նաև Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հնչեցրած այն դժգոհությանը, թե ինքը տեղյակ չի եղել, որ նույն ընտրատարածքում իր հետ առաջադրվելու է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը և այդ մասին միայն ԿԸՀ-ում է իմացել: Ս. Սաֆարյանը նշեց. «Եթե Նիկոլը չի իմացել այդ մասին, դա չի նշանակում, որ կուսակցությունն էլ առաջադրման մասին տեղյակ չի եղել: Ես այստեղ տողատակում շատ վատ բաներ եմ տեսնում, ինչը վատ է հենց ընդդիմության համար»: Ս. Սաֆարյանը վստահեցրեց, որ իրենք առաջիկա խորհրդարանական ընտրութուններին չեն պայքարելու որևէ քաղաքական ուժի դեմ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031