Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ 100-ամյակս չլրանա, ես էն աշխարհ գնացողը չեմ». Վոլոդյա Վարդանյան

Մարտ 23,2012 13:54

96-ամյա Վոլոդյա Վարդանյանը ապրում է Վարդենիսի Ակունք գյուղում: Զբաղվում է այգեգործությամբ, իսկ 2007թ-ից՝ 91 տարեկան հասակում սկսել է ստեղծագործել. «2006 թվականին, երբ մահացավ կինս, կարծես շատ բան փոխվեց իմ կյանքում: Ամիսներ շարունակ ոչինչ չէի զգում, միայն դատարկություն, ներքին ձայն ու խոր լռություն: Այդ ժամանակ էլ ձեռքս վերցրի գրիչը ու սկսեցի գրել: Առաջին բանը, որ հանձնեցի թղթին՝ կնոջս նվիրված բանաստեղծությունն էր»,-պատմում է նա: Այս մի քանի տարիների  ընթացքում գրել է 100-ից ավելի բանաստեղծություն: Երեք տարի առաջ տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունների գիրքը: Գիրքը կրում էր «Բանաստեղծություններ» անվանումը: Այն փոքրիկ գիրք է, գրպանում դնելու եւ հարմար ժամանակ գրպանից հանել կարդալու համար: Այժմ աշխատում է մի նոր գրքի վրա. «Գիրքը նվիրված է Ակունք գյուղի բնակչությանը, թե ինչպես են 1915թվականի ջարդերից մազապուրծ եղած հայերը բնակություն հաստատել այստեղ: Գրքում ներառված են այն ընտանիքները, որոնց հետեւորդները շարունակում են ապրել այդ տներում»:

Վոլոդյա պապիկը լավատես է, չնայած իր տարիքին նա դեռ սպասելիքներ եւ ակնկալիքներ ունի կյանքից. «Մեկ-երկու տարուց հավանաբար կվերջացնեմ գրքի աշխատանքները. կյանքից ակնկալում եմ մի քանի տարվա կյանք, այն ամբողջական ավարտին հասցնելու համար: Ասել եմ, մինչեւ 100-ամյակս չլրանա, ես էն աշխարհ գնացողը չեմ»,-ընդգծում է նա:

«Եթե նախօրոք չիմանաս տարիքը, ապա կասես թե երիտասարդ մարդ է: Աշխույժ, երիտասարդական ոգով լեցուն, դրական էմոցիաներով պապիկ է,-ասում է հարեւանուհին,- Վոլոդյան սիրում է այսօրվա երիտասարդներին. նրանց մեջ տեսնում է վաղվա ապագան: Տալիս է նրանց իր օրհնությունը եւ հաճախ կրկնում.«Թող ամեն մի երիտասարդ իմ չափ ապրի»:

Քրիստինա Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031