Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատներն» ակնկալում են նվազագույնը 20 տոկոս ստանալ

Մարտ 23,2012 13:49

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Ժառանգություն» կուսակցության հետ համատեղ հանդես գալու վերաբերյալ՝ ասաց, թե բանակցությունները վաղուց էին սկսվել, եւ միակ ուժն էր, որ գաղափարապես շատ մոտ էին կանգնած ազատ դեմոկրատների հետ, նաեւ խնդիր կար ընդհանուր գաղափարների եւ խնդիրների շուրջ համախբվել՝ ավելի հեռանկարային համագործակցություն ապահովելու համար։ Նա շեշտեց նույնական մոտեցումների մասին՝ մատնանշելով պետական կառավարման համակարգի՝ նախագահականից խորհրդարանականի անցնելու հետ կապված։

«Ազատ դեմոկրատների» վարչության անդամն ասաց, թե շուտով կհրապարակվի երկու կուսակցությունների համատեղ հռչակագիրը, որը վերաբերում է առաջիկայում նրանց համագործակցության հիմնական ուղղություններին։
Անդրադառնալով այս ընտրությունների առանձնահատկություններին՝ Արմեն Առաքելյանն ասաց, թե ակնհայտ է, որ քաղաքական դաշտում խմորումները գնում են հիմնական խաղացողների շուրջ՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ»։Նրա դիտարկմամբ, հենց այս ուժերն էլ խորհրդարան կանցնեն։ «Մենք հնարավորություն ունենք նոր խորհրդարանում ունենալ ոչ թե հինգ կամ յոթ, այլ ավելի մեծ ներկայություն՝ 20 տոկոս, ապահովելու համար»։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031