Երեկ կեսօրին ականատես եղանք, թե ինչպես Դավիթաշեն կամրջի վրա «Տոյոտա Կորոլա» մակնիշի 032 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, հատելով առանցքային կրկնակի հոծ գծերը, կատարեց ձախ շրջադարձ, ինչը ստեղծում է վթարային իրավիճակ համընթաց եւ հանդիպակաց երթեւեկող տրանսպորտային միջոցների համար:
Ճանապարհային երթեւեկության նման խախտման համար օրինախախտ վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Նշված ավտոմեքենան սպասարկում է ԱԺ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ