ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի համար նախընտրական զարգացումներն իրենց տրամաբանական գործընթացի մեջ են: «Հանդիպում ենք ակնհայտ, օրենքների պահանջներից դուրս, նախընտրական քարոզչության: Առանձին դեպքեր կան նաեւ վիրավորանքների, որոնք հուսով եմ չեմ անցնի սահմանը, որով կվերածեն հարաբերությունները թշնամանքի, ու քաղաքական ազնիվ մցակցություն տեղի կունենա, չնայած այդ հնարավորությունները նվազել են»,- Մամուլի ազգային ակումբում ասուլիսի ժամանակ այսօր ասաց Ա. Մինասյանը:
Նրա խոսքերով, ընտրությունների մասնակցող 9 քաղաքական միավորները ներկայացնում են քաղաքական ու տնտեսական հարթության մեջ գտնվող գրեթե բոլոր ուղղությունները՝ աջեր, ձախեր, կենտրոն ձգտղ ու իշխանությանը մոտ կանգնած ուժեր, «Հատկանշականն այն է, որ կոլաիցիոն երեք ուժերն էլ նախընտական կարգախոսներում օգտագործում են հավատալ բառը. սա խոսում է կարեւոր փաստի մասին, նրանք էլ են հասկանում, որ այնքան վատ բաներ են արել, որ մնում է ժողովրդին համոզել, որ իրենց հավատան»: Պարոն Մինասյանն ասաց, որ ընտրություններին մասնակցելու են երկու մասից բաղկացած պլատֆորմով . «Առաջինը նախընտրական հռչակագիրն է, որտեղ ներկայացնելու ենք՝ ինչպիսի Հայաստան ենք պատկերացնում: Սոցիալական վիճակ, զարգացումներ, տնտեսության գնահատական, ժողովրդավարական համակարգի մեր պատկերացրած Հայաստանի վիճակն է լինելու եւ ազգային պետական ուղեգիծը՝ հայապահպանության ու արտաքին քաղաքականության իրենց ծրագրերով»: Պլատֆորմի երկրորդ փաստաթուղթը , ըստ Մինասյանի, ներկայացնում է բոլոր այն գործողությունները, որոնք բերելու են հռչակագրով նախատեսված արդյունքների իրականացմանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ