Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջհանգիրյան. «Երբեք էլ չեմ ասել, որ անպայման առաջադրվելու եմ»

Մարտ 23,2012 12:50

«Եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունները անցնեն օրենքի տառին համապատասխան, ես համոզված եմ, որ Հայ ազգային կոնգրեսը հաջորդ խորհրդարանում լինելու է մեծամասնություն». քիչ առաջ ավարտված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչո՞ւ, այնուհանդերձ, մեծամասնական ընտրակարգով  Ջհանգիրյանը չառաջադրվեց, նա հակադարձեց. «Ես երբեք էլ չեմ ասել, որ անպայման առաջադրվելու եմ, ես չեմ առաջադրվել, առաջադրվել է իմ եղբայրը»:

Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանը հաստատեց այն տեղեկությունները, որ փաստաթղթերի հավաքման փուլում արհեստական խնդիրներ են առաջացել Կոնգրեսի որոշ անդամների դեպքում. «Օրինակ, քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանին երեկ մինչեւ ժամը 5-ը ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանքը չէին տալիս, չնայած որ վերջին 5 տարիներին Մալխասյանը կամ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում էր, կամ Ազատության հրապարակում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031