Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Ես ըսկի գիշերը չեմ կարում քնեմ, ուր մնաց ցերեկը»

Մարտ 23,2012 11:54

Համլետ Հարությունյան (ԱԺ ՀՀԿ խմբակցություն)

ՀՀԿ համամասնական ցուցակից դժգոհ են շատերը, այդ թվում՝ Ձեր կուսակիցները։ Դուք գո՞հ եք։ Կազմման մոտեցումը սխալ չէ՞։

 

– Ես դժգոհ չեմ իմ տեղից։ Զարմանում եմ մամուլի ներկայացուցիչներիդ վրա. ամբողջ տարի թարմացումներ եք ուզում, հետո երբ թարմացնում են, ձեր կարծիքի հետ հաշվի են նստում, սկսում եք դժգոհել։

– Բայց մենք որակական «թարմացումներին» ու փոփոխություններին ենք կողմ։

– էդ արդեն մեզ համար է տեսանելի, թե ինչ ձեւով, «որակով» կազմենք։ Նախագահն ամենից լավ գիտի, թե թարմացումներն ինչ ձեւի պիտի լինեն։ Թույլ տվեք էդ մեկը մենք որոշենք։

– Դուք էլ որոշել եք երգչուհիներով, ժողգործիքներով, տաշիտուշիով ու «ժամկետանց» քաղաքական գործիչներո՞վ համալրվել։

– Հենց մշակույթի ներկայացուցիչներ չեն լինում, պահանջում եք, որ նրանք ցուցակներում լինեն։

– Մշակույթի ներկայացուցիչը երգչուհի՞ն է։

– Երգիչն էլ է, չէ՞, մշակույթի ներկայացուցիչ։ Ես չեմ համարում, որ Շուշան Պեւորոսյանը զուտ երգչուհի է, նա ունի նաեւ հասարակական գործունեություն։ Երգչուհին չի՞ կարող ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունենալ։

Ի դեպ, Շուշան Պետրոսյանի մասին ասում են՝ նրան բերում եք, որ երբ պատգամավորները նիստի ընթացքում քնեն, երգով արթնացնի։

– Գիտեք, քնելն էլ է մարդկային, լացելն էլ։ Օրինակ, ինձ նկարել են երկու ձեռքերս ճակատիս դրած, ես այդպես եմ մտածում, այնինչ ներկայացրել են, թե քնած եմ։ Դուք շատ անխնա եք մարդկանց քննադատում։ Ես ըսկի գիշերը չեմ կարում քնեմ, ուր մնաց ցերեկը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես դե ֆակտո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031