Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ում բարեկամն է

Մարտ 23,2012 11:47

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության իրականացրած հետազոտության համաձայն, եթե Ազգային ժողովի  ընտրությւոնները լինեին այս կիրակի, ԲՀԿ-ն կստանար մասնակիցների 41 տոկոսի ձայները, ՀՀԿ-ն՝ 36 տոկոսի, իսկ մյուս կուսակցությունները կստանային 4-5 տոկոս:

«ՉԻ»- Հայաստանի եվրոպացի բարեկամները հաստատ մեզ պապուասների տեղ են դրել: Բանն այն է, որ Հայաստանի բնակչության առնվազն 90 տոկոսը քիստ դժգոհ է ներկա վիճակից, ընդ որում՝ համոզված է, որ մեղավորն իշխանություններն են: Բա ինչպե՞ս է պատահում, որ այդ նույն բնակչության 77 տոկոսը պատրաստ է ձայն տալ իշխող կոալիցիային:

Իհարկե՝ հնարավոր է նաեւ երկրորդ տարբերակը: Այն է՝ մեր քաղաքացիներն են հարցում անցկացնողներին պապուասների տեղ դրել, ու պարզապես ձեռ են առել նրանց: Հիշում եք, չէ՞, 2008թ. ընտրություններից հետո տարածված անեկդոտը: «Ո՞ւմ ես ընտրել»: «Սերժ Սարգսյանին»: «Լավ, լավ չես ուզում՝ մի ասա»: Հիմա փաստորեն մեր քաղաքացիները չեն ցանկացել ասել, թե ում են ընտրելու:

Հիմա՝ ամենակարեւոր հարցը: «Հայաստանի եվրոպացի  բարեկամներն» իսկապե՞ս բարեկամներ են, եթե այո՝ ապա Հայաստանի՞ բարեկամներն են, եւ վերջապես՝ հաստա՞տ եվրոպացիներ են:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031