Հայտնի է դարձել աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը:
Լոս Անջելեսի դատաքննչական գրասենյակից տեղեկացրել են, որ երգչուհին խեղդվել է լոգարանում: Դիահերձումը ցույց է տվել, որ երգչուհու մահվան պատճառ է դարձել թմրադեղերի, մասնավորապես` կոկաինի չարաշահումը, ինչն էլ հանգեցրել է սրտի անբավարարության:
Հյուսթոնի դին փետրվարի 11-ին գտել էին Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկի լոգարանում:
«Ազատություն» ռադիոկայան