Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական ակտիվիստները չեն ցանկացել ներգրավվել ընտրացուցակներում

Մարտ 23,2012 11:30

Հատված Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ ՀԿ նախագահ, քաղաքացիական ակտիվիստ Արփինե Գալֆայանի հետ հարցազրույցից:

– Արփինե, այս անգամ հանրային սեկտորը ներգրավված է կուսակցությունների համամասնական ցուցակներում, արդյոք նկատե՞լ եք դա։ Ձեզ առաջարկե՞լ են, եւ մի՞թե ցանկություն չկար կանաչների շարժում իրականացնել խորհրդարանում։

 

– Նախ կուզեի անդրադառնալ ՀՀԿ համամասնական ցուցակին, որտեղ

առաջին քսանի մեջ, նույնիսկ առաջին տասնյակի մեջ իրար կողքի տեսանք վարչապետ Տիգրան Սարգսյանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, որի եղբայրը, լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն, հենց Մաշտոցի պուրակի կրպակների սեփականատերերից մեկն է, եւ այդ տեղեկությունը երբեք չի հերքվել, այսինքն՝ հենց այստեղ շահերի բախում կա։ Մարդիկ, պաշտոնյաներ, ովքեր պետք է միմյանց նկատմամբ վերահսկողություն իրականացնեն, մի թիմի մեջ են գտնվում, եւ այս իմաստով շատ հստակ շահերի բախում կա։

Ինչ վերաբերում է ակտիվիստներին, գիտեմ, որ տարբեր առաջարկներ եղել են կուսակցությունների ցուցակներում ներգրավելու, սա անհատական որոշման հարց է, բայց իմ իմացած մարդիկ բոլորը հրաժարվել են ներգրավվել ցուցակներում։ Ամեն դեպքում, խնդիրն այն է, որ նման քաղաքական համակարգի պայմաններում հնարավոր չէ ընտրություններ ունենալ եւ փոփոխության հասնել։ Եվ մենք շատ լավ գիտակցում ենք սա, ուրեմն ինչու մտնել խաղերի մեջ՝ փոխանակ իրական խնդիրը լուծելու, ինչու մասնակցենք իմիտացիային։

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031