Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար-գեներալ հակասությունները խորանում են

Մարտ 23,2012 11:20

Թիվ 19 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հակոբ Հակոբյանը պատրաստվում է դիմել նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` վիճարկելով իր մրցակից Սեյրան Սարոյանի փաստաթղթերի համապատասխանությունն իրականությանը:

Հիշեցնենք, որ երեկ Հակոբ Հակոբյանը նույն հարցով դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Եվ ինչպես նշված է ՄԻՊ պաշտոնական կայքէջում՝ «Պարոն Հակոբյանի դիմումը ընդունվել է վարույթ, գործին տրվել է համապատասխան ընթացք, իրավասու մարմիններին կուղարկվեն համապատասխան հարցումներ»:

ԸԸՀ-երը չգրանցեցին ՀԱԿ-ի ներկայացուցիչ Խաչատուր Սուքիասյանի եւ ՕԵԿ-ի կողմից առաջադրված կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի թեկնածությունները` պատճառաբանությամբ, որ վերջիններս չեն կատարել ՀՀ օրենքի պահանջը եւ վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես չեն բնակվել ՀՀ-ում: Հայտնի է, որ պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանն էլ մշտապես Հայաստանում չի բնակվում: Նա տարբեր բիզնեսներ ունի Ռուսաստանի Դաշնությունում եւ իր ժամանակի հիմնական մասն անց է կացնում մեր եղբայրական հանրապետությունում` կառավարելով իր բիզնեսները:

Հետաքրքիր է, որ արդեն երկրորդ անգան ՀՀԿ-ն այս ընտրատարածքում առաջադրում է ոչ կուսակցական գեներալին: Հանրապետական Հակոբ Հակոբյանն ինքնառաջադրվում է: 2007-ի խորհրդարանական ընտրություններում ԿԸՀ- չգրանցեց Հակոբյանի թեկնածությունը` հավաքված ստորագրություններում կեղծիքների պատճառաբանությամբ:

Aravot.am-ի դիտարկմանը` Սեյրան Սարոյանին պաշտպանում է իշխող Հանրապետականը, արդյոք ԿԸՀ-ն ընդառաջ կգնա՞ Ձեզ, Հակոբյանը պատասխանեց. «ՀՀ օրենքները վեր են ցանկացած կուսակցության ամբիցիաներից: ՀՀ օրենքն ավելի բարձր է եւ դրա երաշխավորը ՀՀ նախագահն է»:

Aravot.am-ի հարցին` ի՞նչ կերպ է պատրաստվում ապացույցներ ներկայացնել, Հակոբյանը պատասխանեց. «Դա կարելի է ճշտել օդանավակայանի ՎԻՊ սրահի գրանցումներից, որտեղից, որ մեկնում են պատգամավորները, տոմսերի ձեռք բերման գործակալություններից, տվյալ ինքնաթիռի վայրէջքի եւ Սեյրան Սարոյանի ժամանակավոր բնակության եւ գրանցման վայրերից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031