Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց 13-րդ անհատական առաջնությունում Հայաստանի տասնմեկ ներկայացուցիչներից միակն է, որ անցկացված երեք տուրերում էլ հաղթել է մրցակիցներին եւ հարյուր տոկոսանոց արդյունք ունեցող եւս տասը շախմատիստների հետ մրցաշարային աղյուսակը գլխավորողների մեջ է:
Նրանցից կես միավոր պակաս վաստակել են Սերգեյ Մովսիսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը ունեն 2,0 միավոր: Մեր մյուս շախմատիստների ցուցանիշներն առայժմ համեստ են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ