Բրիտանական «The Sunday Times» թերթի տվյալներով Ռուսաստանի նախագահ վերընտրված Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնապես աշխարհի ամենահարուստ մարդն է: Նրա բիզնես-իմպերիան գնահատվում է $130 միլիարդ, ինչը երկու անգամ ավել է, քան պաշտոնապես աշխարհի ամենահարուստ մարդը ճանաչված Կառլոս Սլիմ Էտուի կարողությունն է:
Պուտինի բիզնեսները ղեկավարում են միայն ամենամտերիմ հարազատներն ու ընկերները: Իսկ թե ի՞նչ բիզնեսներ է վերահսկում Վլադիմիր Վլադիմիրովիչը, հստակ հայտնի չէ: Որոշ տվյալներով Պուտինին են պատկանում Գազպրոմի բաժնետոմսերի 4,5 եւ ռուսական գազի ամենախոշոր արտահանող «Գունվոր» ընկերության բաժնետոմսերի առնվազն 50 տոկոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ